Թենիսիստ Էլինա Ավանեսյանը WTA վարկանիշային աղյուսակում 38-րդն է

1 րոպեի ընթերցում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը WTA վարկանիշային աղյուսակում այս անգամ 38-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը կրկին 40 լավագույնների մեջ է` 38-րդ հորիզոնականում է:

Նախորդ անգամ Ավանեսյանը զբաղեցրել էր 37-րդ հորիզոնականը: 

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Հայերեն Русский