Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ծայրահեղ աջ թեկնածուն

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, համոզիչ հաղթանակ է տանում ծայրահեղ աջ «Ռումինացիների միավորման դաշինքի» եվրոսկեպտիկ առաջնորդ Ջորջե Սիմիոնը՝ հավաքելով ձայների 40,88%-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ երկրի Մշտական ​​ընտրական վարչության տվյալների՝ երկրորդ տեղում է անկախ թեկնածու, Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը, որը ստացել է ձայների 20,98%-ը։ Իշխող կոալիցիոն կուսակցությունների՝ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության, Ազգային-լիբերալ կուսակցության և Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական ​​միության միասնական թեկնածու Կրին Անտոնեսկուն քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 20.12%-ը։

Reuters-ը հաղորդում է, որ 38-ամյա Սիմիոնը դեմ է հարևան Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը, քննադատում է ԵՄ առաջնորդությունը և նշում, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնել» շարժման հետ։

«Մենք թրամփական կուսակցություն ենք, որը կկառավարի Ռումինիան, և որը Ռումինիան կդարձնի ուժեղ գործընկեր ՆԱՏՕ-ում և Միացյալ նահանգների ուժեղ դաշնակիցը», - ընտրատեղամասերի փակվելուց հետո արտասահմանցի լրագրողներին ասել է Ջորջե Սիմիոնը։

Իսկ նրա մրցակից Նիկուսոր Դանը լրագրողների հայտնել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը բարդ է լինելու։

«Դա լինելու է մրցակցություն ոչ թե երկու մարդկանց միջև, այլ Ռումինիայի համար արևմտամետ և հակաարևմտյան ուղու միջև։ Մեր խնդիրն է համոզել ընտրողներին, որ Ռումինիային անհրաժեշտ է արևմտամետ ուղին, և սա կլինի մեր քարոզարշավը առաջիկա երկու շաբաթների ընթացքում», - ասել է Դանը։

Մայիսի 18-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն Սիմիոնը և Դանը։ 

Հայերեն English Русский

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը