Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն նախատեսում է դադարեցնել SLS լուսնային հրթիռի և Orion տիեզերանավի ֆինանավորումը և կրճատել դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքների քանակը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն նախատեսում է դադարեցնել SLS լուսնային հրթիռի և Orion տիեզերանավի ֆինանավորումը և կրճատել դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքների քանակը

Միացյալ Նահանգները մտադիր է դադարեցնել SLS գերծանր լուսնային կրող հրթիռի և Orion կառավարվող տիեզերանավի արձակումների ծրագրի ֆինանսավորումը՝ Artemis նախագծի շրջանակներում դրանց՝ 2027 թվականին նախատեսված երրորդ թռիչքից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է 2026 թվականի դաշնային բյուջեի նախագծում։

Տիեզերական մեկնարկային համակարգի (Space Launch System, SLS) հրթիռի և Orion պարկուճի մշակման չափազանց թանկ և ձգձգված ծրագրի ֆինանսավորումը կդադարեցվի դրանց երրորդ թռիչքից հետո, որը պետք է Լուսին հասցնի ամերիկացի տիեզերագնացներին։ Միայն SLS-ի մեկ անգամվա արձակումը գնահատվում է 4 միլիարդ դոլար, իսկ դրա մշակման ծախսերն արդեն գերազանցվել են 140 տոկոսով։ 2024 թվականի տվյալներով՝ ծախսերն արդեն գերազանցել են 32 միլիարդ դոլարը։

Բյուջեով կֆինանսավորի դեպի Լուսին SLS-ի և Orion-ի թռիչքների փոխարինումը ծախսերի տեսանկյունից ավելի արդյունավետ առևտրային համակարգերով, որոնք հետագայում աջակցելու են ավելի հավակնոտ լուսնային առաքելություններին։

Նախատեսվում է նաև դադարեցնել Gateway լուսնային ուղեծրային կայանի ստեղծման աշխատանքները, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների հետ համատեղ և պետք է օգտագործվեին SLS հրթիռի և Orion տիեզերանավի միջոցով դեպի Լուսին կառավարվող թռիչքներին աջակցելու համար։

ԱՄՆ-ն մտադիր է կրճատել նաև դեպի Միջազգային տիեզերակայան կառավարվող և բեռնատար տիեզերանավերի թռիչքների քանակը՝ 2030 թվականին կայանի շահագործման դադարեցմամբ պայմանավորված։ Նշվում է, որ կրճատվելու են տիեզերակայանի անձնակազմը և այնտեղ իրականացվող հետազոտությունների քանակը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում