ՀՀ ԱՍՀ նախարարը հյուրընկալել է աշխատանքի վետերաններին

1 րոպեի ընթերցում

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մայիսի 2-ին հյուրընկալել է աշխատանքի վետերաններ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։

Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, աշխատելու և մասնագիտական կարողությունները լիարժեք իրացնելու կարևորության մասին։ Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրել է կրթության ոլորտում երկար տարիների իր փորձառությունը՝ նշելով, որ այս պահին էլ աշխատում է որոշ մեթոդական ձեռնարկների բովանդակության մշակման վրա, որոնք կարող են օգտակար լինել աշակերտների ուսուցման կազմակերպման հարցում։ Թամարա Կարապետյանը ևս պատմել է իր, աշխատանքի կարևորության մասին։ 

Հանդիպման ավարտին նախարար Մկրտչյանը ևս մեկ անգամ շնորհավորել է տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք։

Հայերեն

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում