Ամենաշատ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից. նախարարը՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի մասին

2 րոպեի ընթերցում

Միջազգային կապիտալի շուկայում մարտի սկզբին Հայաստանի թողարկած 750 մլն դոլար ծավալով, 7.1 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Մենք հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ, տոկոսադրույքը՝ 7.1 տոկոս: Ուրախ ենք, որ սփրենդը, որը 2.86 տոկոսային կետ է կազմել, մեր վերջին թողարկման համեմատ գրեթե նույն մակարդակի է եղել (թողարկվել է 2021-ին, 2.84 տոկոսային կետ): Հատկնաշական է, որ շուկայի որոշակի փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սփրեդը զգալիորեն աճել է: Մեր նման երկրները ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում: Երբ նայում ենք շուկային, ապա Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Վրաստանի, Հորդանանի համեմատ՝ բավականին ցածր սփրեդ ունենք»,-ասաց նախարարը:

Հովհաննիսյանի խոսքով՝ թողարկված եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել: 

«Պահանջարկը գրեթե 3 անգամ ավելի մեծ է եղել, քան այն ծավալը, որ մենք թողարկել ենք: Նոմինալ առումով տոկոսադրույքը բավականին բարձր է, որովհետև շուկայում տոկոսադրույքները վերջին տարիներին էականորեն բարձրացել են, բայց սա նաև ցույց է տալիս ՀՀ միջազգային հեղինակությունն ու հետաքրքրությունը միջազգային ներդրումային ընկերությունների կողմից: Ներդրողների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Եվրոպան եղել է 14 տոկոս, Մեծ Բրիտանիան՝ 45 տոկոս, ԱՄՆ-ն՝ 34 տոկոս, Միջին Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան՝ 5 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:

Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է: Դրանց թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով: Դա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: 

2025-ին և 2026-ին նոր պարտատամոսեր չեն պլանավորում թողարկել:

Հայերեն English Español Русский 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում