Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը  հավանություն է տվել ՔԴՄ/ՔՍՄ-ի հետ կոալիցիոն պայմանագրին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության անդամների մեծամասնությունը հավանություն է տվել է Քրիստոնեական-դեմոկրատական միություն ​​և Քրիստոնեական-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի հետ կոալիցիոն համաձայնությանը՝ բացելով ուղի Գերմանիայի նոր կառավարության ձևավորման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է RND լրատվական հարթակը։

Նախարարների նոր կաբինետի ձևավորման համար այլևս խոչընդոտներ չկան։ Ավելի վաղ պայմանագրին հավանություն էր տվել ՔԴՄ/ՔՍՄ-ն։ 

Քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի ընտրությունը որպես Գերմանիայի նոր կանցլեր տեղի կունենա Բունդեսթագում մայիսի 6-ին: Նույն օրը երդում կտան նրա կառավարության անդամները:

Հայերեն English Русский