Կառավարությունը 1 մլրդ 682 մլն դրամ կհատկացնի 17 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը ապրիլի 30-ի նիստում հաստատեց 17 համայնքում ենթակառուցվածքային և սոցիալական նշանակության 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման որոշումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակում պետբյուջեից կհատկացվի շուրջ 1 միլիարդ 682 միլիոն դրամ։ Նախագիծը նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

Ծրագրերը նպատակ ունեն խթանել համայնքների զարգացմանը միտված ներդրումային նախաձեռնությունները։ Համաֆինանսավորման արդյունքում կկատարվեն սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք աշխատանքներ՝ բարեկարգումից մինչև ենթակառուցվածքների արդիականացում։ 

Ծրագրերի աշխարհագրությունն ընդգրկում է հետևյալ մարզերը՝ Արարատի մարզ – 8 ծրագիր, Արմավիրի մարզ – 6 ծրագիր, Գեղարքունիքի մարզ – 4 ծրագիր ,Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի մարզեր –1-ական ծրագիր, Շիրակի և Տավուշի մարզեր՝ 3-ական ծրագիր։ 

Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային և մշակութային շենքերի նորոգում և կառուցմանը, մանկապարտեզների և հանդիսությունների սրահների բարելավմանը, խմելու, կոյուղու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի գույքի նորոգմանը՝ էներգախնայող լուծումներով։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան