Հայաստանում կայացել է խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ համաժողով

4 րոպեի ընթերցում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարին առնչվող երկրորդ համաժողովը, որն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Care for children» կազմակերպության համագործակցությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությւնից, համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Դոկտոր Մերի Բիիքը ներկայացրել է խնամատարության ինստիտուտի զարգացման մեթոդաբանությունը, կիրառվող արդյունավետ գործիքակազմն ու անվտանգության վրա հիմնված մոդելները։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է  յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու վերջինիս լավագույն շահի ապահովման կարևորությունը և այս համատեքստում խոսել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում պետության ունեցած դերի մասին։ Նախարարը նշել է, որ պետությունը՝ որպես լիազոր մարմին շարունակական աշխատանքներ է իրականացնում խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ՝ նորարարական մոտեցումների ներդնման, մասնագետների վերապատրաստման և այլնի միջոցով։

«Ելնելով ցուցանիշներից՝ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում խնամատարության ինստիտուտը գնալով ավելի ու ավելի է զարգանում․ այսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա, և մենք լիահույս ենք, որ այս թիվը շարունակաբար կավելանա»,- նշել է նախարարը։

«Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը ներկայացրել է Չինաստանում խնամատարության ինստիտուտի կայացման վերաբերյալ իր փորձառությունը․ նա  խոսել է նաև հաջողության պատմությունների մասին, նշել օրինակներ։ 

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս իր ելույթում խոսել է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտության, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ ընտանիքում մեծանալու կարևորության մասին։ 

Աշխատաժողովը շարունակվել է համաժանակյա ընթացող տարբեր թեմատիկ քննարկումներով, որոնց շրջանակում Էմմա Ժհանգը ներկայացրել է խնամատար ընտանիքներում հաշմանդամություն ունեցող երեխաների դաստիարակության վերաբերյալ փորձառությունը, Նինա Ժհանգը խոսել է երեխաներին խնամատար ընտանիքում տեղավորելու դժվարությունների մասին,  Չաու Նգուեի մասնակցությամբ քննարկվել է կենսաբանական ընտանիքի հետ կապի կարևորությանն առնչվող մի շարք հարցեր և  Էրին Վանգի համակարգմամբ մասնակիցները ծանոթացել են     խնամատարության մոնիտորինգի և աջակցության համակարգին։

Համաժամանակյա քննարկումներն ունեցել են ինտերակտիվ բնույթ․ մասնակիցները  բարձրաձայնել են հարցեր՝ խնամատարության զարգացման արդյունավետ գործիքակազմի, դրանց՝ Հայաստանում տեղայնացման հնարավորության և այլնի վերաբերյալ։

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա