Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարներն այցելել են Խնածախ, Վաղատուր և Խոզնավար

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարներն այցելել են Խնածախ, Վաղատուր և Խոզնավար

Հայաստանի  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մեկնել են Սյունիքի մարզ, ծանոթացել Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը՝ ներկայացնելով նաև լուսանկարներ: 

«Նախարարները գիշերել են Խնածախում, առավոտյան հանդիպել են բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև հանդիպումները շարունակել Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում։

Նրանց ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Հանդիպումների ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես իր քաղաքացիների կողքին է և պատրաստ է քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման ու տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։

Նախարարը բնակիչների հետ զրույցում ևս մեկ անգամ փաստել է, որ համայնքների, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է, ինչը նաև բնակիչների կողմից է ողջունվել: Նրանք նշել են, որ խաղաղության ապահովումն անհրաժեշտ պայման է համայնքների ավելի արդյունավետ զարգացման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում