Տալլինում մեկնարկել է Հայաստանի ու Էստոնիայի վարչապետների հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Տալլինում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Էստոնիայից, նախ նախատեսված է երկու երկրների գործադիր մարմինների ղեկավարների առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմերով հանդիպումը։ 

Հայաստանի պատվիրակությունից հանդիպմանը ներկա են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ 

Էստոնիայի պատվիրակությունից հանդիպմանը մասնակցում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Ռիստո Կալջուրանդը, տնտեսական և զարգացման համագործակցության հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Մարիին Ռատնիկը,  ԵՄ հարցերով փոխտնօրեն Նելե Գրյունբերգը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության խորհրդական Կաիե Կորկը և այլք։ 

Մինչ հանդիպման մեկնարկը  երկու երկրների վարչապետները կարճատև շրջայց կատարեցին Էստոնիայի վարչապետի նստավայրում։ 

Էստոնիայի վարչապետը ՀՀ վարչապետին ներկայացրեց նստավայրի պատմությունը և ուղեկցեց պատշգամբ՝ զմայլվելու հին քաղաքի գեղեցիկ տեսարանով։  

Հանդիպման արդյունքները երկու երկրների վարչապետները կամփոփեն մամուլի ասուլիսով։

Հայերեն English Español Français ქართული Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում