Երևան

Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի

1 րոպեի ընթերցում

Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: 

Փոփոխությունն իրականցվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում