Ռուսաստան

ՌԴ իշխանությունները հայտնել են ուկրաինական 115 ԱԹՍ խոցելու մասին. կա զոհ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հայտնել է ապրիլի 28-ի գիշերը ուկրաինական ուժերի կողմից արձակված 115 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ «Արմենպրես»-ը հաղորդում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ ԱԹՍ-ներից 102-ը խոցվել են Բրյանսկի մարզում, որտեղ կա 1 զոհ։

Մյուս ԱԹՍ-ները խոցվել են Ղրիմում, Կուրսկի, Բելգորոդի մարզերում և Սև ծովի վրա։

Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ «ուկրաինական զինված ուժերի հուժկու հարձակման» հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, մեկ այլ բնակիչ վիրավորվել է։ Նա հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման արդյունքում վնաս է հասցվել նաև քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին։

Եվս երկու ԱԹՍ ոչնչացվել է ՌԴ Լենինգրադի մարզի Կիրիշսկի և Վոլխովսկի շրջաններում։ Ըստ մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոյի՝ զոհեր կամ վիրավորներ չկան։ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ապրիլի 28-ի առավոտյան դադարեցվել են չվերթերը։

Հայերեն

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել է ուսուցողական արշավ

Հայաստանը՝ հատուկ հյուր Indonesia Fashion Week 2025-ում

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ