Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը մեկնել է Օման՝ քննարկելու Իրան-ԱՄՆ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին մեկնում է Օման՝ Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները քննարկելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները՝ մատնանշելով, որ Լեմին արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ է այցելում Օման։ 

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելուց հետո Լեմին կմեկնի Օման, այնուհետև կայցելի Կատար։  

Այցելությունից առաջ Լեմին ասել է, որ Լոնդոնի հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ շարունակում են ամրապնդվել։ Նա ասել է, որ Լոնդոնի համար կենսականորեն կարևոր է սերտորեն համագործակցել Կատարի և Օմանի նման գործընկերների հետ։  

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է այսօր՝ Օմանի Մասկատ քաղաքում։ Նախորդ երկու հանդիպումներից առաջինն անցկացվել է նորից Օմանում, իսկ երկրորդը՝ Հռոմում։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա