Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի պատգամավոր, «Բանականության ձայնը» կուսակցության առաջնորդ Աֆրոդիտե Լատինոպուլուն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վիրավորանք է զոհերի հիշատակին և վտանգավոր նախադեպ ապագայի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է. «Ճշմարտությունը հնարավոր չէ թաքցնել, որքան էլ ոմանք փորձեն խեղաթյուրել այն։ 1,500,000 հայեր համակարգված կերպով բնաջնջվեցին Օսմանյան կայսրության կողմից՝ մարդկության պատմության ամենահրեշավոր ցեղասպանություններից մեկում։ Զանգվածային սպանությունների, մահվան հարկադիր երթերի և բռնի տեղահանումների միջոցով մի ամբողջ ժողովուրդ մղվեց ոչնչացման։

Միջազգային հանրությունը պետք է վերջապես ոտքի կանգնի։ Ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վիրավորանք է զոհերի հիշատակին և վտանգավոր նախադեպ ապագայի համար։ Քաղաքական նպատակահարմարությունը չի կարող և չպետք է գերակայի պատմական ճշմարտության նկատմամբ։

Եվրոպան, որն իրեն հռչակում է որպես ժողովրդավարության և մարդկային արժանապատվության կրող, չի կարող անտարբեր մնալ։ Ժամանակն է դադարեցնել հավասար հեռավորության մարտավարությունը և ձեռնարկել կոնկրետ քայլեր։

«Բանականության ձայնը» կշարունակի պայքարել հանուն՝

Ցեղասպանության համընդհանուր և առանց քաղաքական խաղերի միջազգային ճանաչման

Պատմական ճշմարտության անմիջական ներառման բոլոր մակարդակների կրթական ծրագրերում

Հայ-հունական հարաբերությունների ամրապնդման՝ քաղաքական, տնտեսական, մշակութային մակարդակներում

Ցեղասպանության ժխտման խթանման դեպքում խիստ պատժամիջոցների սահմանման

Զոհերի ժառանգների ֆինանսական և բարոյական հատուցման

Որպես մի ժողովուրդ, որ ինքն էլ տուժել է էթնիկ զտումից և ցեղասպանությունից Թուրքիայի կողմից, մենք պարտավոր ենք առաջնորդել պայքարը պատմական ճշմարտության համար։ Պատմական հիշողությունը բանակցելի չէ։ Մենք անվերապահորեն կանգնած ենք հայ ժողովրդի կողքին»։

Հայերեն English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան