Ուրուգվայում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն
1 րոպեի ընթերցում

Ուրուգվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ միջոցառումը կազմակերպվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահության և տեղի Հայ դատի խորհրդի կողմից։