Միացյալ Նահանգներ

Սեուլն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փոխշահավետ արդյունքի կհանգեցնեն

1 րոպեի ընթերցում

Սեուլն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փոխշահավետ արդյունքի կհանգեցնեն

Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն ակնկալում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները կհանգեցնեն փոխշահավետ արդյունքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

«Սպասվում է, որ առաջիկա հանդիպումը, որը կայանալու է ամերիկյան կողմի խնդրանքով, հաշվի առնելով Հարավային Կորեայի հետ առևտրային հարաբերությունների կարևորությունը, ճանապարհ կբացի դեպի փոխշահավետ լուծումներ՝ հիմնված անկեղծ երկխոսության և համագործակցության վրա», - ասել է նախագահի պաշտոնակատարը նախարարների կաբինետի նիստի ժամանակ։

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգներն իրենց ֆինանսների ու առևտրի նախարարների մասնակցությամբ «2+2» ձևաչափով առևտրային բանակցություններ կանցկացնեն ապրիլի 24-ին։

Սա կլինի ամերիկյան մաքսատուրքերի մեղմացման շուրջ բարձր մակարդակով բանակցությունների առաջին փուլը:

Ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մի շարք երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։

Հարավային Կորեայի նկատմամբ սահմանվել են 25% մաքսատուրքեր, որոնք ժամանակավորապես՝ 90 օրով, իջեցվել են մինչև 10%։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում