Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1 րոպեի ընթերցում

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աֆղանստանի՝ 12 հազար 100 բնակչություն ունեցող Իշկաշիմ քաղաքից 53,6 կիլոմետր հարավ-արևմուտք։
Երկրաշարժի օջախը գտնվել է 94,1 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում։
Կարդացեք հոդվածը` Русский