Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Նշվում է, որ ՄԻՊ-ը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: 

«Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ հոսպիտալի շենքային պայմանների, բժշկական սարքավորումներով հագեցվածության, անձնակազմի համալրվածության, ատեստավորման գործընթացի և այլնի վերաբերյալ»,-նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: 

Հաղորդվում է, որ կարևորելով ռազմաբժշկական համակարգի առանցքային դերը ՀՀ զինված ուժերի անձնակազմի առողջության պահպանման, ամրապնդման, ամբուլատոր, ստացիոնար և վերականգնողական բուժօգնության կազմակերպման հարցերում՝ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ոլորտին անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, զարգացնել ու կատարելագործել առկա կառուցակարգերը՝ սկսած հոսպիտալների, բուժկետերի շենքային պայմաններից, մինչև գործիքային ու կադրային համալրվածության ապահովում: 

«Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի 2024թ. տարեկան հաղորդմամբ: Ինչպես վերոնշյալ, այնպես էլ զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բժշկական օգնության հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,-ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Հայերեն

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից