Սպորտ

Համլետ Մանուկյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

1 րոպեի ընթերցում

Համլետ Մանուկյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը կրկին լավագույնն է աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հավաքելով 14,700 միավոր` կրկին ոսկե մեդալակիր դարձավ աշխարհի գավաթի խաղարկությունում:

Մանուկյանը ոսկե մեդալակիր էր դարձել նաև աշխարհի գավաթի 4-րդ փուլում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում