Թրամփը հայտնել է Ճապոնիայի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների «մեծ առաջընթացի» մասին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 16-ին Ճապոնիայի պատվիրակության հետ մաքսատուրքերի շուրջ բանակցություններում «մեծ առաջընթաց» է ձեռք բերվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։ 

Գործակալությունը նշում է, որ ճապոնական կողմը չէր սպասում, որ Թրամփն անձամբ կմասնակցի ամերիկյան մաքսատուրքերի սահմանումից հետո անցկացվող առաջին դեմ առ դեմ բանակցություններին։ 

Տոկիոն, ըստ Reuters-ի, ակնկալում էր, որ բանակցությունները կառնչվեն միայն առևտրի և ներդրումների հարցերին, սակայն Թրամփն իր մասնակցության մասին հայտարարելիս նշել էր, որ կքննարկվի նաև Ճապոնիայում ԱՄՆ զորքերի տեղակայման ծախսերի հարցը։ 

«Մեծ պատիվ էր հանդիպում անցկացնել ճապոնական պատվիրակության հետ առևտրի շուրջ։ Մեծ առաջընթաց», - գրել է Թրամփը հանդիպումից հետո իր Truth Social հարթակում՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։

Սակայն հակառակ այս հայտարարության՝ Ճապոնիայի տնտեսական վերականգնման հարցերով նախարար Ռյոսեյ Ակաձավան հայտարարել է, որ բանակցությունները հեշտ չեն լինելու, սակայն կողմերը պայմանավորվել են ապրիլի վերջին անցկացնել բանակցությունների երկրորդ փուլը։ Ըստ Ակաձավայի՝ Թրամփն ասել է, որ Ճապոնիայի հետ գործարք կնքելն ԱՄՆ-ի համար «գլխավոր առաջնահերթություն է»։

Ըստ բանակցությունների վերաբերյալ ճապոնական կողմի հաղորդագրության՝ Ռյոսեյ Ակաձավան Սպիտակ տանը նախ 50-րոպեանոց հանդիպում է անցկացրել Դոնալդ Թրամփի հետ, այնուհետև գրեթե 1,5-ժամանոց հանդիպում ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ։ 

Ապրիլի 17-ին Սպիտակ տանը մաքսատուրքերի շուրջ բանակցություններ կանցկացնի Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, իսկ հաջորդ շաբաթ Վաշինգտոն է մեկնելու Հարավային Կորեայի ֆինանսների նախարարը։

Թրամփը բազմիցս դժգոհել է ԱՄՆ-ի առևտրի դեֆիցիտից Ճապոնիայի և այլ երկրների հետ։ Նա Ճապոնիայի նկատմամբ սահմանել է 24% ներմուծման մաքսատուրքեր, որոնք, սակայն 90 օրով սառեցրել է, մինչ ընթանում են բանակցություններ։ Այժմ Ճապոնիայի և շատ երկրների նկատմամբ գործում է 10% բազային մաքսատուրք, սակայն մեքենաների ներմուծման 25% մաքսատուրքերն ուժի մեջ են։ 

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն