Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագիր, այդ թվում՝ Հայաստանում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագիր, այդ թվում՝ Հայաստանում

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE):

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», - նշված է X սոցիալական հարթակում վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Այնուհետև Կառավարության արդյունավետության վարչությունը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով լրացուցիչ դրամաշնորհների չեղարկման մասին, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանին։ Խոսքը Հայաստանին տրամադրվող 2 միլիոն դոլար արժողությամբ «Ժողովրդավարական մշակույթի տարածումը» ծրագրի մասին է։

Նաև կրճատման տակ են հայտնվել Մեծ Բրիտանիայում 5,2 միլիոն դոլարի, Ուզբեկստանում 2,5 միլիոն դոլարի, Բելառուսում 2,4 միլիոն դոլարի, Մոլդովայում 2 միլիոն դոլարի, Ղրղզստանում 750 հազար դոլարի և մի շարք այլ ծրագրերի դրամաշնորհները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում