Չինաստան

Չինաստանի վարչապետը արտահանողներին կոչ է արել դիվերսիֆիկացնել շուկաները

1 րոպեի ընթերցում

Չինաստանի վարչապետը արտահանողներին կոչ է արել դիվերսիֆիկացնել շուկաները

Չինաստանի վարչապետ Լի Ցյանը արտահանողներին կոչ է արել միավորել և դիվերսիֆիկացնել շուկաները՝ արտաքին միջավայրի խորը փոփոխությունների պայմաններում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Լի Ցյանը այցելել է Պեկինի Սիդան թաղամասի խոշոր միջազգային առևտրի կենտրոն և զրուցել տեքստիլ, թեթև արդյունաբերության և սննդի բաժինների մենեջերների և վաճառողների հետ՝ հետաքրքրվելով արտահանման և ներքին սպառման իրավիճակի մասին:

«Արտաքին միջավայրը ներկայումս խորը փոփոխություններ է կրում, ինչը բացասաբար է անդրադառնում մեր արտաքին առևտրի և արտահանման վրա։Բոլորը պետք է համախմբվեն, նախաձեռնող լինեն, հաղթահարեն դժվարությունները և համարձակորեն առաջ շարժվեն, ակտիվորեն զարգացնեն և դիվերսիֆիկացնեն շուկաները, ներդնեն նոր առևտրային ուղիներ և ջանքեր գործադրեն արտաքին առևտրի հիմնարար սկզբունքները կայունացնելու համար», - ասել է Լի Ցյանը:

Նա մատնանշել է քաղաքական տարբեր միջոցառումների լիարժեք օգտագործման և արդյունավետ կիրառման, ներքին և միջազգային չափանիշների ներդաշնակեցման, արտահանման բարձրորակ արտադրանքի առաջմղման հարթակներ ստեղծելու անհրաժեշտությունը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում