Հայաստանի ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչներն Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել  Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես նաև անցակետի մուտքի և ելքի ընթացակարգերի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև  մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։ 

Հայերեն English فارسی Français Русский

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են․ «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում