Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում կառավարության ծրագրի 2024-ի արդյունքների մասին զեկույցն է

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում մեկնարկել է  հերթական նիստը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 21 հարց:

Խորհրդարանը նախ կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: 

Օրակարգում է նաև Կրիպտոակտիվների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ-ն կքննարկի նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: 

Հայերեն Español Русский