Ծանրամարտի ԵԱ-ում ապրիլի 14-ին Հայաստանն ունի 3 մասնակից

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Ապրիլի 14-ին Երևանի ժամանակով 17:00-ին մրցահարթակ դուրս կգան A ենթախմբում հանդես եկող 55 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը:

Ժամը 20:00-ին տղամարդկանց 61 կգ քաշում Հայաստանը կներկայացնի Գառնիկ Չոլակյանը:

 

Հայերեն Русский