Սպորտ

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի իր 4-րդ ոսկե մեդալի համար

1 րոպեի ընթերցում

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի իր 4-րդ ոսկե մեդալի համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ և առավելության հասավ 5:1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ:

Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել նաև 63 կգ քաշայի Կարեն Ասլանյանը:

Եզրափակիչները կկայանան ապրիլի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում