Սպորտ

Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացատկի վարժությունում հավաքելով 14,683 միավոր` Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ:

Դավթյանը նախորդ 3 փուլերից երկուսի հաղթողն է:

Հայաստանի հավաքականից եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանը (օղակներ), Վահագն Դավթյանը, (օղակներ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր): 

Եզրափակիչները կկայանան ապրիլի 12-13-ին:

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում