Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

77kg GR - Malkhas Amoyan (ARM) df. Johnny Just Bur (FRA)
77kg GR - Malkhas Amoyan (ARM) df. Johnny Just Bur (FRA)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում պայքարի մեջ կմտնեն 55 կգ, 63 կգ, 77 կգ, 87 կգ, 130 կգ քաշերը:

55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանի մրցակիցը որակավորման փուլում թուրք Էմրե Մուտլուն է:

63 կգ քաշում Կարեն Ասլանյանի մրցակիցը քառորդ եզրափակչում դեռևս հայտնի չէ:

77 կգ քաշում Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում կմրցի լեհ Մուտեուշ Բերնատեկի հետ:

87 կգ քաշում 1/8 եզրափակչում Կարեն Խաչատրյանն ուժերը կչափի բուլղար Սեմեն Նովիկովի հետ:

Գերծանր քաշային կարգում Դավիթ Օվասափյանի մրցակիցը որակավորման փուլում թուրք Մուհամետ Բակիրն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում