Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը ևս աշխարհի գավաթի եզրափակչում են
1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի նժույգ-թափերի որակավորման փուլը հաղթահարել է Հայաստանի երկու ներկայացուցիչ` Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը:
Որակավորման փուլի արգելքն ավելի վաղ հաղթահարել էին նաև Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը:
Կարդացեք հոդվածը` English