ՀՀ ՄԻՊ-ն Արզնի համայնքի ղեկավարի հետ քննարկել է ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 9-ին աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզի Արզնի համայնք, որը մեծամասամբ բնակեցված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով։

Կարևորելով Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը՝ Անահիտ Մանասյանի կողմից Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոցում ոլորտային թեմաների շուրջ անցկացվել է վարպետաց դաս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ից հայտնում են, որ վարպետաց դասին մասնակցել են ուսուցիչներ, աշակերտներ, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորական, եզդիական և ռուսական համայնքներից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության աշխատանքի ուղղությունները, անդրադարձել երեխաների, կրթության իրավունքներին, խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարի առանձնահատկություններին: Հանդիպման շրջանակում բարձրացվել են առանձին խնդիրներ՝ քննարկելով վերջիններիս լուծման հնարավոր տարբերակները։

Այնուհետև պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի հետ: Քննարկվել են համայնքի բնակիչների իրավունքներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր:

Մշակույթի տանն Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել նաև համայնքի բնակիչների հետ:

Քննարկվել են իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։

Անահիտ Մանասյանը նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը հանրային կյանքում:

Պաշտպանը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի։

Արզնի կատարած այցի ավարտին Անահիտ Մանասյանը նշել է, որ իր կողմից արձանագրված, ինչպես նաև բնակիչների բարձրաձայնած խնդիրները ՄԻՊ աշխատակազմի կողմից ուսումնասիրվելու են` հասցեավորման և լուծման ուղիներ գտնելու նպատակով։

Հայերեն

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից