Քասախի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով պահպանել իրենց գյուղը Երևանի հետ կապող թիվ 59 երթուղին

2 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երևանի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քասախի բնակիչները պարբերաբար փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին, սակայն ոստիկանները դա թույլ չեն տալիս։ 

Նույն խնդրով օրերս բողոքի ակցիա էին իրականացնում նաև Պռոշյան գյուղի բնակիչները։ Նրանք էլ պահանջում էին պահպանել թիվ 25 երթուղին՝ Երևանի հետ իրենց կապը ապահովելու համար։ 

Վարչապետի աշխատակազմի, ՏԿԵ նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին կառավարությունում հանդիպել են Քասախի և Պռոշյանի բնակիչների հետ։ 

Այդ հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել են, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում է Երևանի հետ, չի պահպանվի։  

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Ներդրվող նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Նոր երթուղին Պռոշյան և Քասախ համայնքներից կհասնի մինչև Երևանի Աջափնյակ վարչական շրջան։

Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։ 

Հայերեն

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ