Ազատ ոճի ըմբիշները ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 5-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից արծաթե մեդալներ նվաճեցին Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը: Բրոնզի արժանացավ Վազգեն Թևանյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի  ընտրանին Հայաստան կժամանի ապրիլի 10-ին, ժամը 11:30-ին Վիեննա-Երևան չվերթով:

Հայերեն Русский