Աշխարհ

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3645-ի

1 րոպեի ընթերցում

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3645-ի

Մյանմայում 7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3645-ի, 5017 մարդ վիրավորվել է,  ևս 148-ը դեռևս անհետ կորած են համարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է China News լրատվականը։

Մյանմայի օդերևութաբանության և հիդրոլոգիայի վարչության տվյալներով՝ մարտի 28-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայում տեղի է ունեցել նաև 98 հետցնցում, որոնց ուժգնությունը տատանվել է 2,8-ից 7,5 մագնիտուդի սահմաններում: Շենքերի ավելի քան 80 տոկոսը վնասվել է, հատկապես Սագայինգ, Մանդալայ և Մագուեյ խոշոր քաղաքներում: 

Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում