Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Վազգեն Թևանյան պետք է մրցեր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն վրացին չներկայացավ գոտեմարտի:
Վազգեն Թևանյանը 2023 թվականին դարձել էր Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Նա նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: