Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտվեց Ղազախստանի ընտրանուն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտվեց Ղազախստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն Աստանայում հյուրընկալվեց Ղազախստանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առաջին խաղակեսում կողմերը գոլերով աչքի չընկան։ Երկրորդ կեսի սկզբում Ղազախստանը ստացավ երկու գոլի առավելություն, սակայն Նարինե Դավթյանի դուբլի շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ 71-րդ րոպեին Ղազախստանը նորից հաշվի մեջ ստացավ առավելություն` 3:2։ Խաղն այդպես էլ ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով։

C3 խմբում Հայաստանի կանանց հավաքականն անցկացրած չորս խաղերից հետո իր ակտիվում ունի 6 միավոր և երրորդ տեղում է։ Առաջատարները 7-ական միավոր ունեցող Լյուքսեմբուրգի և Ղազախստանի ընտրանիներն են։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում