Ըմբիշ Արսեն Հարությունյանը կպայքարի եվրոպական 5-րդ ոսկու համար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովի հետ և առավելության հասավ 5:2 հաշվով:
Հարությունյանի եզրափակիչը կկայանա ապրիլի 9-ին:
Ապրիլի 8-ին` քիչ ուշ, Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և բրոնզե մեդալի համար` Վազգեն Թևանյանը: