Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակներից հետո դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, որը կկայանա ապրիլի 8-ի երեկոյան:
Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 8-ին: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, 65 կգ Վազգեն Թևանյանը ևս գոտեմարտ կանցկացնի: