«Սայբերուս» հիմնադրամը կզբաղվի ՀԱՊԿ երկրներում կիբերանվտանգության մակարդակի բարձրացմամբ

2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել Արդյունավետ կիբերանվտանգության զարգացման «Սայբերուս» հիմնադրամի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հիմնադրամից։

«Համաձայնագիրն ուղղված է կիբերանվտանգության մակարդակի բարձրացմանը ՀԱՊԿ անդամ պետություններում», - նշել են հիմնադրամի մամուլի ծառայությունում։

Կողմերը պլանավորում են համագործակցել ՀԱՊԿ անդամ երկրներում տեղեկատվական անվտանգության մասնագետների պատրաստման գործում, զարգացնել գործընկերությունը կիբերսպառնալիքներից պաշտպանության բնագավառում և կատարել արդի տեխնոլոգիաների ներդրման փորձի փոխանակում։

«Կիբերտարածությունը սահմաններ չի ճանաչում, և թվային աշխարհում միայնակ անվտանգություն ապահովելն անհնար է: Արդյունավետ պաշտպանությունը պահանջում է միջազգային համագործակցություն», - ասել է «Սայբերուս»-ի համահիմնադիր Յուրի Մաքսիմովը:

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի, որի խոսքը մեջբերել են հիմնադրամում, հետագայում հուշագրի նպատակները թույլ կտան ամրապնդել համակարգումը կազմակերպության անդամների միջև կիբերսպառնալիքներին հակազդման բնագավառում, ինչպես նաև բարձրացնել կիբերկայունության մակարդակը տարածաշրջանում։

«Սայբերուս» հիմնադրամը ստեղծվել է 2022 թվականին տեղեկատվական անվտանգության ոլորտի ներկայացուցիչների կողմից՝ համասեփականության և արդյունաբերական գործընկերության սկզբունքներով։ Նրա նպատակն է նոր արտադրանքների ստեղծումը, ներդրումները տեղեկատվական անվտանգության նախագծերի և չբավականացնող տեխնոլոգիաների բնագավառում:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը