Քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանը Մարտին Չունգոնգին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը:

«Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսությանը նպաստելու հարցում Մարտին Չունգոնգի գործունեությունը:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին ու նշել, որ Միջխորհրդարանական միությունը ջանքեր կներդնի այդ հարցում առաջընթաց ապահովելու համար:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր, այդ թվում՝ Հայաստանի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: 

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում