Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են քառորդ եզրափակիչ հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան Լոնդոնում և Մյունխենում:

«Արսենալ»-ը սեփական հարկի տակ կմրցի Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

«Բավարիա»-ն «Ալյանց Արենա»-ում կխաղա Միլանի «Ինտեր»-ի հետ:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:

Ապրիլի 9-ին կկայանան «Բարսելոնա»-«Բորուսիա Դորտմունդ», ՊՍԺ-«Աստոն Վիլա» խաղերը:

Հայերեն Русский