Վրաստանը կարգելի արտասահմանյան դրամաշնորհներ ստանալ առանց կառավարության համաձայնության

2 րոպեի ընթերցում

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանում փոփոխություններ է նախաձեռնել դրամաշնորհների մասին օրենքում, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացին կամ հանրապետությունում գործող կազմակերպությունը չի կարողանա դրամաշնորհներ ստանալ առանց կառավարության նախնական համաձայնության։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահի առաջին տեղակալ Իրակլի Կիրցխալիան։

«Քանի որ դրամաշնորհն իր բնույթով ստացողին անվճար փոխանցվող միջոց է, պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար կարևոր է կիրառել Վրաստանի կառավարության կամ նրա կողմից նշանակված լիազորված անձի կամ մարմնի համաձայնության կանոնը»,-նշել է նա։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ դրամաշնորհների տրամադրման նոր կանոնը չի տարածվելու արտերկրում ուսման կամ գիտական ​​գործունեության համար հատկացվող գումարների, ինչպես նաև մարզական ասոցիացիաների վրա։ Օրենքը նախատեսվում է ընդունել արագացված կարգով։

Կիրցխալիայի խոսքով՝ Վրաստանի կառավարությանն առընթեր հակակոռուպցիոն բյուրոն կվերահսկի դրամաշնորհների հատկացումը։ Եթե ​​անձը կամ կազմակերպությունն արտերկրից գումար ստանան առանց վրացական իշխանությունների թույլտվության, ապա կտուգանվեն դրամաշնորհի կրկնակի չափով։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները