Սպորտ

Ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Եվրոպայի գործող չեմպիոն 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ` մեկնարկային երկու գոտեմարտերում առավելության հասնելով ընդհանուր առմամբ 14:0 հաշվով:

79 կգ քաշային Հայկ Պապիկյանը պարտություն կրեց հենց մեկնարկում` 0:10 հաշվով զիջելով Ուկրաինայի ներկայացուցչին` Վասիլ Միխայլովին: Պարտություն են կրել նաև 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը և 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: 

Մեկնարկային գոտեմարտում հաղթանակ է տոնել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Նա 3:0 հաշվով առավելության է հասել Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում