ՀՀ ԱԺ փոխնախագահը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի հետ

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը գլոբալ եւ տարածաշրջանային բարդ իրավիճակում:

Հակոբ Արշակյանն ընդգծել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման կարեւորությունը, որը կնպաստի տնտեսական, սոցիալ-մշակութային կապերի զարգացմանը:

Կարեւորվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ԵՄ-ին անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծը: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:

Նա ընդգծել Է Ֆրանսիայի առանձնահատուկ դերը պաշտպանական, քաղաքական եւ այլ ոլորտներում համագործակցության տեսանկյունից:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

ԱԺ նախագահի տեղակալը պատվիրակությանը նաեւ տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի մասին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կեղծ հայտարարությունների պատճառով սահմանային լարվածության սրման կապակցությամբ: Ընդգծվել է հումանիտար հարցերի լուծման կարեւորությունը, ինչպիսին է հայ գերիների վերադարձը:

Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

 

Հայերեն ქართული Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն