Սպորտ

Մարմնամարզիկներն աշխարհի գավաթի 4-րդ փուլին մասնակցում են 5 մարզիկով

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկներն աշխարհի գավաթի 4-րդ փուլին մասնակցում են 5 մարզիկով

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլին կմասնակցի 5 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլը, որին Հայաստանը կմասնակցի հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան:

Մինչ այս Հայաստանի հավաքականից աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերում ոսկե մեդալակիր էր դարձել Արթուր Դավթյանը, գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալ էր նվաճել նաև Վահագն Դավթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում