Ազատ ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականն ունի 5 ներկայացուցիչ:
57 կգ քաշային կարգում քառորդ եզրափակչից պայքարի մեջ կմտնի Մանվել Խնձրցյանը: Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ:
65 կգ քաշում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում կմրցի Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ:
70 կգ քաշում Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանի մրցակիցը լեհ Մատեուշ Լուշինսկին է:
79 կգ քաշում որակավորման փուլում Հայկ Պապիկյանը կմրցի Ուկրաինան ներկայացնող Վասիլ Միխայլովի հետ:
97 կգ քաշում Գուրգեն Սիմոնյանը որակավորման փուլի արգելքը կփորձի հաղթահարել՝ մրցելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մոգամեդ Կուրբանովի հետ:
Ապրիլի 8-ին պայքարի մեջ կմտնեն 61 կգ, 74 կգ, 86 կգ, 92 կգ և 125 կգ քաշային ըմբիշները: