Լրագրողները հավաքվել էին շախմատի ակադեմիայում՝ մասնակցելու հոբելյանական 10-րդ մրցաշարին

2 րոպեի ընթերցում

Հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները ապրիլի 5-ին հավաքվել էին Հայաստանի շախմատի ակադեմիայում՝ մասնակցելու լրագրողների շախմատային մրցաշարի հոբելյանական՝ տասներորդ առաջնությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցաշարը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։ Աջակիցներն էին «Sil Maaza», «Sweetberg» ընկերությունները և ARARAT Երևանի կոնյակի գործարանը։ 

Մրցաշարի նպատակը շախմատի նկատմամբ հետաքրքրության խթանումն էր լրագրողական շրջանակներում, ինչպես նաև ոլորտի ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական շփման ձևավորումը։

Մրցաշարի արդյունքներով՝

·    Առաջին տեղը զբաղեցրեց «Գոլոս Արմենիի» թղթակից Վադիմ Մկրտչյանը՝ վաստակելով 6 միավոր 7 հնարավորից։ Սա նրա ութերորդ հաղթանակն էր լրագրողական շախմատային մրցաշարերում։

·    Երկրորդ տեղում էր անցյալ տարվա մրցաշարի հաղթող «Արմենպրես» պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը՝ 5,5 միավորով։

·    Երրորդ տեղը զբաղեցրեց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նորայր Շողիկյանը՝ 4,5 միավորով։

Բացի հիմնական մրցանակներից, հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ։ Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը պարգևատրվեց որպես միակ կին մասնակից։ «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը ճանաչվեց որպես մրցաշարի ամենատարեց մասնակից։ «Սպուտնիկ Արմենիա»-ի ներկայացուցիչ Արծրուն Կոստանդյանը ստացավ մրցանակ ամենաարագ հաղթանակի համար, որը գրանցվել էր ընդամենը երեք րոպեում։

Մրցանակները՝ գավաթներ, մեդալներ և պատվոգրեր, մրցանակակիրներին հանձնեց Հայաստանի հավաքականի առաջատար, միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանը։

Մրցաշարի ավարտին Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ մրցանակակիրները կստանան նաև դրամական պարգևներ։

 

Հայերեն Français Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը