Ռուսաստան

Խակասիայում ուժեղ քամուց տուժածների թիվը հասել է 11-ի

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության Խակասիայի հանրապետությունում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 11-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Խակասիայի հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Աղետների հանրապետական ​​կենտրոնի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խակասիայի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպություններ տարբեր աստիճանի և ծանրության վնասվածքներով դիմել է 11 հոգի։ Հինգ մարդ հոսպիտալացվել է։ Երեք հիվանդ հոսպիտալացվել է Աբականի միջշրջանային հիվանդանոցում, իսկ երկու հիվանդ՝ Սայանոգորսկի միջշրջանային հիվանդանոցում: Մնացած հիվանդները ամբուլատոր բուժում են անցնում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ Խակասիայի առողջապահության նախարարության ենթակայության բոլոր բուժհաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության մակարդակի։ Բուժօգնության տրամադրման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել։ Իրավիճակը գտնվում է մարզային համապատասխան վարչության հատուկ հսկողության ներքո։

Վատ եղանակի և հրդեհային պայմանների վատթարացման պատճառով հանրապետությունում մտցվել է արտակարգ դրություն։ Բարդ հրդեհային իրավիճակ այժմ պահպանվում է Կալինինո, Օչուրսկ, Սապոգովո և Նովոյենիսեյկա գյուղերում: Մի քանի համայնքներում խափանվել է էլեկտրամատակարարումը։ Աբականում, Չեռնոգորսկում և Ուստ-Աբականսկում մասամբ վնասվել են տների և սոցիալական օբյեկտների տանիքներ, տապալվել են ծառեր, վնասվել են ավտոմեքենաներ։

Անբարենպաստ եղանակը, կանխատեսումների համաձայն, կշարունակվի նաև ապրիլի 6-ին: Բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը,պատուհանները չբացել, դրսում կրակ չվառել։ 

Հայերեն

Խաչատրյանի անվան մրցույթի բացման արարողությանը կհնչեն Խաչատրյանի սիրված ստեղծագործությունները

ԱՄՆ-ն Կիևին հետախուզական տվյալներ չի տրամադրել ռուսական օդանավակայաններին հարվածելու համար. CBS News-ի աղբյուրներ

Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է. Գորիսում ընթանում է ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

«Նոր գիրք»-19/25. Հաքսլի, Ռոուլինգ, Հաուզել

Դպրոցական ավագանու նիստ՝ Երևանում

Ճապոնիայում բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը․ ԱԳ նախարարի տեղակալ

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

Սևանի թիվ 1 հիմնական և Վաղաշենի միջնակարգ դպրոցների թիմերը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլի հաղթողներ

Իրանը քննարկում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի փոխանցած առաջարկը․ Արաղչի