Մարզեր

Սևանի թիվ 1 հիմնական և Վաղաշենի միջնակարգ դպրոցների թիմերը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլի հաղթողներ

2 րոպեի ընթերցում

Սևանի թիվ 1 հիմնական և Վաղաշենի միջնակարգ դպրոցների թիմերը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլի հաղթողներ

2025 թվականի մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզի համայնքային փուլի հաղթող դպրոցական թիմերը մասնակցել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին, որը կայացել է մարզի Շողակաթ-Ծովագյուղ ավտոմայրուղու 30 կմ հատվածում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցումներին ներկա են եղել մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը։ 

Հեծանվորդների անվտանգությունն ապահովել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Ճամբարակի առողջության կենտրոնի շտապօգնության բրիգադը։

Առաջին տարիքային խմբում (7-9-րդ դասարանցիներ) առաջատարը եղել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 դպրոցի թիմը, այնուհետև երկրորդ հորիզոնականում՝ Սևանի N 4 հիմնական, իսկ երրորդ հորիզոնականում՝ Գետիկի միջնակարգ դպրոցների թիմերը։ 

Երկրորդ տարիքային խմբում (10-12-րդ դասարանցիներ) լավագույն արդյունքը ցուցաբերել է Վաղաշենի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Լճավանի, իսկ երրորդ տեղը՝ Ծովազարդի միջնակարգ դպրոցների թիմերը։ 

Երկու տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են գավաթներ և հավաստագրեր։ 

Մարզային մրցաշարում, ըստ տարիքային խմբերի, առաջին տեղ գրաված թիմերը սեպտեմբերին կմասնակցեն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում