Սպորտ

Կանանց ֆուտբոլի ընտրանին առաջին պարտությունը կրեց Ազգերի լիգայում

1 րոպեի ընթերցում

Կանանց ֆուտբոլի ընտրանին առաջին պարտությունը կրեց Ազգերի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականն առաջին պարտությունն է կրել Ազգերի լիգայի որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի կանանց ընտրանին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց Լյուքսեմբուրգի թիմին ու զիջեց 1:3 հաշվով: Հայաստանի հավաքականի միակ գնդակը խփեց Սվետլանա Ղարագյոզյանը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի ապրիլի 8-ին` արտագնա խաղում մրցելով  Ղազախստանի հավաքականի հետ:

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում