ՀՀ ԱԺ փոխնախագահը Վիետնամի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմարդյունաբերության ու պաշտպանության բնագավառներում գործակցության հնարավորություններին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 4-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ճան Քուան Ֆընին եւ Վիետնամի խորհրդարանի պատգամավորներին, որոնք Հայաստան են ժամանել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության կազմում;

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանն ընդգծել է Վիետնամ-Հայաստան ջերմ հարաբերությունները, որը շարունակական զարգացման միտում ունի: Նրա գնահատմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` վերջերս կատարած այցը Վիետնամ եւ Վիետնամի ԱԺ նախագահի փոխադարձ այցը Հայաստան նոր հնարավորություններ են ստեղծում երկխոսության զարգացման համար:

Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմոլորտ կապերի խթանումը, խոսել ռազմարդյունաբերության ու պաշտպանության բնագավառներում գործակցության հնարավորությունների մասին: Նրա գնահատմամբ՝ Վիետնամում անցկացված Defense Expo 2024 ցուցահանդեսին հայկական մասնակցությունը նույնպես համագործակցության ցուցիչ է: 

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւոր է համարել նաեւ վիետնամական ընկերությունների ներկայությունը Հայաստանում անցկացվող նմանատիպ միջոցառումներին:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ մուտքի վիզաների պահանջի փոխադարձաբար վերացման ու օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրերի ստորագրումը եւ երկու պետությունների միջեւ ուղիղ ավիաչվերթների հաստատումն առանցքային նշանակություն կարող են ունենալ: Ֆինանսական ոլորտում փոխգործակցության մասով էլ նա առաջարկել է բանակցություններ սկսել կրկնակի հարկումից խուսափելուն առնչվող համաձայնագրի կնքման շուրջ: ԱԺ փոխխոսնակը կարեւորել է նաեւ կապերի զարգացումը կրթության բնագավառում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, փաստել, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել փոխհամաձայնեցված փաստաթուղթը:

Վիետնամի Ազգային ժողովի փոխնախագահն իր հերթին արժեւորել է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, աջակցություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ճան Քուան Ֆընը եւս բարձր է գնահատել Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները, կարեւորել բազմաբեւեռ համագործակցության խորացումը: Անդրադարձ է եղել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության օրակարգերին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամ Արուսյակ Մանավազյանն ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Հայերեն English Français ქართული

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն